Դավիթ Խուդաթյանը Թեհրանում այցելել է նոր կառուցվող թունելի շինհրապարակ
Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կառուցվող թունել «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն և նոր կառուցվող թունելի շինհրապարակ։
Թեհրան-Հյուսիս ավտոմայրուղին Իրանի կարևոր տրանսպորտային երթուղի է: Այն Թեհրանը կկապի Կասպից ծովի ափի և Չալուս քաղաքի հետ: Նախագիծը ներառում է ոչ միայն ճանապարհների, այլև թունելների կառուցում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և նախագծերի տեխնիկական առանձնահատկություններին:
Թեհրան-Հյուսիս ավտոմայրուղին (Ազադրահե Թեհրան-Շըմալ) Իրանում արագընթաց մայրուղի է: Դրա հիմնական բաղադրիչներն են Ալբորզի թունելը (Արևմտյան Ասիայի ամենաերկար ճանապարհային թունելը՝ 6.5 կմ երկարությամբ) և Թալունի թունելը (4.8 կմ), որը կապում է Թեհրանը Կասպից ծովի ափին։
Նախագիծը կարևոր է Երևանի համար։ Հյուսիս-Հարավ մայրուղու ավարտը թույլ կտա Հայաստանին համաժամանականացնել իր լոգիստիկ հզորությունները Իրանի Թեհրան-Հյուսիս մայրուղու հետ։
Սա ապագայում ամբողջ երթուղին ավելի գրավիչ կդարձնի միջազգային փոխադրողների համար՝ ամրապնդելով Հայաստանի դերը որպես Պարսից ծոցի, Սև ծովի և Եվրասիայի միջև տարանցիկ կապող օղակ։