Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկներին հաճելիորեն զարմացրած երկրների շարքում առաջատար է
https://parstoday.ir/hy/news/armenia-i249066-Հայաստանը_ռուսաստանցի_զբոսաշրջիկներին_հաճելիորեն_զարմացրած_երկրների_շարքում_առաջատար_է
Sputnik. Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում, որին ծանոթացել է ТАСС-ը։ Հետազոտությանը մասնակցել է ՌԴ 1200 բնակիչ։
(last modified 2026-08-17T07:03:32+00:00 )
Օգոստոս 17, 2026 10:31 Asia/Tehran
  • Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկներին հաճելիորեն զարմացրած երկրների շարքում առաջատար է

Sputnik. Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում, որին ծանոթացել է ТАСС-ը։ Հետազոտությանը մասնակցել է ՌԴ 1200 բնակիչ։

Զբոսաշրջիկների 33%-ն ասել է, որ հաճելիորեն զարմացել է ԱՊՀ երկրները՝ Հայաստան, Վրաստան և Բելառուս այցելելուց հետո։ Բոլոր ուղղությունների մեջ դա ամենաբարձր ցուցանիշն է։

Իսկ Եվրոպական երկրներ այցելելուց հետո զբոսաշրջիկների 61%-ը նշել է, որ փոխել է իր կարծիքը դեպի վատը։ Հիասթափության 21%–ը բաժին է ընկել Ասիային, իսկ 5%–ը` Աֆրիկային։

Նշվում է, որ հետխորհրդային տարածքի երկրները կարող են գերազանցել զբոսաշրջիկների սպասումները՝ հասանելիության, հյուրընկալության և հարմարավետ մթնոլորտի շնորհիվ։

Եվրոպայի դեպքում, հակառակը, բարձր գները, վիզային բարդությունները և մշակութային տարբերությունները կարող են նպաստել հիասթափությանը։