Ահազանգ Հայաստանին․ Կովկասը Արևմուտքի հենակետի վերածելը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ առճակատման
https://parstoday.ir/hy/news/armenia-i249962-Ահազանգ_Հայաստանին_Կովկասը_Արևմուտքի_հենակետի_վերածելը_կարող_է_հանգեցնել_Ռուսաստանի_հետ_առճակատման
Ռուսաստանցի ավագ վերլուծաբանը նախազգուշացրել է, որ Հարավային Կովկասում Հայաստանը «Եվրոպական միության հենակետ» վերածելու փորձերը կարող են երկիրը կանգնեցնել Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհին և էլ ավելի սպառնալ տարածաշրջանի կայունությանը։
(last modified 2026-09-08T13:50:37+00:00 )
Սեպտեմբեր 08, 2026 17:18 Asia/Tehran
  • Ահազանգ Հայաստանին․ Կովկասը Արևմուտքի հենակետի վերածելը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ առճակատման

Ռուսաստանցի ավագ վերլուծաբանը նախազգուշացրել է, որ Հարավային Կովկասում Հայաստանը «Եվրոպական միության հենակետ» վերածելու փորձերը կարող են երկիրը կանգնեցնել Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհին և էլ ավելի սպառնալ տարածաշրջանի կայունությանը։

Ինչպես հաղորդում է «Փարս Թուդեյ»-ը, Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների խորհրդի ավագ փորձագետ Ալեքսեյ Նաումովը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ապագայի համար ամենակարևոր գործոնը համարել է Երևանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը՝ Հայաստանի՝ դեպի Արևմուտք միակողմանի կողմնորոշումը բնորոշելով որպես «վտանգավոր խաղ»։

Նաումովը, անդրադառնալով Հայաստանի՝ ռուսական շուկայից, էներգետիկայից և առևտրից ունեցած կախվածությանը, նշել է, որ Երևանի հեռացումը Մոսկվայից կարող է վնաս հասցնել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգությանը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի արտաքին կապերի ընդլայնմանը կամ նույնիսկ Գյումրիի ռազմակայանից իր ուժերի հնարավոր դուրսբերմանը, սակայն Հայաստանի տարածքը Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող հենակետի վերածելը համարել է Մոսկվայի համար «կարմիր գիծ»։

Ռուսաստանցի վերլուծաբանը հավելել է, որ Հայաստանի համար անհրաժեշտ է պահպանել հավասարակշռություն արտաքին քաղաքականության մեջ, իսկ երկիրը Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի վերածելը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության համար։