ԹՐԻՓՓ- ի իրագործումից օգուտ են ստանալու եւ Իրանը, եւ ԱՄՆ- ը. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i250288-ԹՐԻՓՓ_ի_իրագործումից_օգուտ_են_ստանալու_եւ_Իրանը_եւ_ԱՄՆ_ը._Փաշինյան
Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործումից առավելություններ են ստանալու տարածաշրջանի, ինչպես նաև տարածաշրջանից դուրս նախագծին մասնակցություն ունեցող բոլոր երկրները:
(last modified 2026-09-17T16:21:04+00:00 )
Սեպտեմբեր 17, 2026 19:43 Asia/Tehran
  • ԹՐԻՓՓ- ի իրագործումից օգուտ են ստանալու եւ Իրանը, եւ ԱՄՆ- ը. Փաշինյան

Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործումից առավելություններ են ստանալու տարածաշրջանի, ինչպես նաև տարածաշրջանից դուրս նախագծին մասնակցություն ունեցող բոլոր երկրները:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները: ԹՐԻՓՓ-ը մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում ենք դիտարկում և մենք դա տեսնում ենք որպես խաղաղության և ոչ թե հակառակի գործիք:   Պետք է օգտվել այդ հնարավորությունից»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։