Իրանական «Էլեկտրական աղջիկ 2» ֆիլմը կմասնակցի «Մանու Ֆեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին
https://parstoday.ir/hy/news/armenia-i250608-Իրանական_Էլեկտրական_աղջիկ_2_ֆիլմը_կմասնակցի_Մանու_Ֆեստ_մանկապատանեկան_ֆիլմերի_միջազգային_փառատոնին
Իրանցի ռեժիսոր Հոսեյն Ղանաթի «Էլեկտրական աղջիկ 2» ֆիլմը կներկայացվի Երևանում անցկացվող «Մանու Ֆեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 22-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։
(last modified 2026-09-27T07:12:03+00:00 )
Սեպտեմբեր 27, 2026 10:41 Asia/Tehran
  • Իրանական «Էլեկտրական աղջիկ 2» ֆիլմը կմասնակցի «Մանու Ֆեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին

Իրանցի ռեժիսոր Հոսեյն Ղանաթի «Էլեկտրական աղջիկ 2» ֆիլմը կներկայացվի Երևանում անցկացվող «Մանու Ֆեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 22-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։

Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ ֆիլմը նկարահանել է «Ֆարաբի» կինոհիմնադրամը, իսկ դրա միջազգային տարածմամբ զբաղվում է հիմնադրամի միջազգային բաժինը։
«Էլեկտրական աղջիկ 2»-ը պատմում է ութամյա ռոբոտ աղջկա կենտրոնական կոշտ սկավառակը մեկ այլ ռոբոտի կոշտ սկավառակով փոխարինելու մասին, ինչից հետո նոր իրադարձություններ են տեղի ունենում։
«Մանու Ֆեստ» կինոփառատոնը կանցկացվի նոյեմբերի 3-ից 7-ը։ Կինոփառատոնի 14-րդ թողարկման շրջանակում իրանական «Եվա» ֆիլմը պատանի ժյուրիի կողմից արժանացել էր «Լավագույն ֆիլմ» մրցանակին։