Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը տրվեց. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i251122-Հայաստանում_Ամուլսարի_հանքի_շահագործման_մեկնարկը_տրվեց._Փաշինյան
Ամուլսարի հանքավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։
(last modified 2026-10-10T09:45:57+00:00 )
Հոկտեմբեր 10, 2026 13:12 Asia/Tehran
  •   Հայաստանում  Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը տրվեց. Փաշինյան

Ամուլսարի հանքավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և այլք։

«Այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է։    Մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Նա վստահ է, որ ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր ներդրումային ծրագրեր բերելու համար։  Փաշինյանի համոզմամբ՝ բացումն այսօր չի ուղեկցվում բողոքի ակցիաներով, որովհետև ամեն բան արվել է, որ ՀՀ քաղաքացիները  սա համարեն իրենց նախագիծը։

Փաշինյանը պնդեց, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ։  Ըստ նրա՝ հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։

Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում:  

Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:  Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։