Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Հայաստան, հայտնում է՝ Pars Today-ը։
Փեզեշքյանին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Երևան է ժամանել՝ մասնակցելու Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին։
ՀՀ վարչապետ Փաշինյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմավորել են COP17 առաջնորդների գագաթնաժողովին ժամանող հյուրերին։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։