4 հայ ըմբիշներ կմասնակցեն Իրանի առաջնությանը
Հոկտեմբեր 15, 2016 12:29 Asia/Tehran
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 4 անդամներ կմասնակցեն Իրանի ակումբային առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի «Սինեն Սանթ» թիմի կազմում հանդես կգան Օլիմպիական խաղերի մեդալակիր Ռոման Ամոյանը և Վարշամ Բորանյանը: Իսկ ահա Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և Մաքսիմ Մանուկյանը հանդես կգան «Մի Մերազինա» ակումբում:
Իրանի ակումբային առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին:
Armenpress.am
Պիտակ