Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են զորքերի միացյալ խմբավորում Կովկասյան տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i41749-Հայաստանը_և_Ռուսաստանը_ստեղծում_են_զորքերի_միացյալ_խմբավորում_Կովկասյան_տարածաշրջանում
Կովկասյան տարածաշրջանում կստեղծվի Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում։ Ինչպես հաղորդում է Lenta-ն, ՌԴ կառավարությունը համապատասխան համաձայնագիրը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2016 14:51 Asia/Tehran
  • Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են զորքերի միացյալ խմբավորում Կովկասյան տարածաշրջանում

Կովկասյան տարածաշրջանում կստեղծվի Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում։ Ինչպես հաղորդում է Lenta-ն, ՌԴ կառավարությունը համապատասխան համաձայնագիրը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։

Ըստ համաձայնագրի՝ խմբավորումը ստեղծվում է «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու նպատակով»։ Համաձայնագիրը գործելու է հինգ տարի և ավտոմատ կերպով կերկարաձգվի, եթե կողմերից որևէ մեկը ցանկություն չհայտնի խզել այն։

Ստեղծվող խմբավորման հիմնական խնդիրներն են դիմակայել երկու երկրներից որևէ մեկին ուղղված զինված հարձակումներին և պաշտպանել Հայաստանի, Ռուսաստանի պետական սահմանները։

Խմբավորման հրամանատարը նշանակվում Հայաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից՝ ՌԴ ԶՈՒ գերագույն հրամանատարի համաձայնությամբ։ Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ գլխավոր շտաբին, իսկ պատերազմի ժամանակ կողմերի համաձայնությամբ հնարավոր է հավանություն տրվի ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։

1in.am