ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i42964-ՀՀ_վարչապետը_մասնակցել_է_Եվրասիական_միջկառավարական_խորհրդի_նիստին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 19:22 Asia/Tehran
  •  ՀՀ  վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել, ապա հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, մասնավորապես՝ հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը:

Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացել նաև միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Արդյունքում՝ միասնական ընթացակարգին համապատասխան  ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված  և ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ  ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի: Քննարկման ժամանակ կարևորվել է այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց  գների նվազեցմանը:

Միաժամանակ ընդգծվել է, որ առհասարակ այս երկու նախագծերի ընդունումն էական քայլ է միասնական շուկայի կայացման ուղղությամբ:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017 թվականի առաջին եռամսյակում՝ Բիշքեկում:

Armenpress.am