Եգիպտոսի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ
Եգիպտոսի հայերի ազգային կոմիտեի ղեկավարն ասել է.-«Եգիպտոսի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ ներկայացված օրինագիծը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բեքրին, անդրադառնալով այդ երկրի խորհրդարանի պատգամավորների դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, ընդգծել է.-«Պատգամավորները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրիանագիծ ներկայացնել խորհրդարան»:
Բեքրին ընդգծել է.-«Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի պատմության սև էջերից է, և բոլոր երկրները պետք է դատապարտեն այդ անմարդկային ոճրագործությունը»:
Ռուսաստանը և եվրոպական որոշ երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: