Հայաստանում ԻԻՀ դեսպան. « Իրան Հայաստան համագործակցությունները կընդլայնվեն»
https://parstoday.ir/hy/news/armenia-i47521-Հայաստանում_ԻԻՀ_դեսպան._Իրան_Հայաստան_համագործակցությունները_կընդլայնվեն
Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ասել է.-«ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու տարածաշրջանային առևտրական և տրանսպորտային համագործակցությունների ընդլայնմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 12:54 Asia/Tehran
  • Հայաստանում ԻԻՀ դեսպան. « Իրան Հայաստան համագործակցությունները կընդլայնվեն»

Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ասել է.-«ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու տարածաշրջանային առևտրական և տրանսպորտային համագործակցությունների ընդլայնմանը»:

«ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադառնալով ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Հայաստան  կատարելիք այցին ասել է.-«Այս այցը կարող է նոր հեռանկար բացել երկու հարևան երկրների համագործակցությունների և հարաբերությունների ընդկայնման ոլորտում»:

Երևանում ԻԻՀ դեսպանի խոսքերով. Իրան -Հայաստան առևտրաշրջանաշության ծավալը կազմում է 300 միլիոն դոլար: 

«Ավելանալու է նաև դեպի Հայաստան իրանական գազի առաքման ծավալը».- հավելել է Սաջադին:

Նշենք, որ  դեկտեմբերի 21-ին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կժամանի Հայաստան: Երևանից նախագահ Ռոհանին կմեկնի Ղազախստան և Ղրղզստան: