Հայաստանում ԻԻՀ դեսպան. « Իրան Հայաստան համագործակցությունները կընդլայնվեն»
Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ասել է.-«ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու տարածաշրջանային առևտրական և տրանսպորտային համագործակցությունների ընդլայնմանը»:
«ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադառնալով ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Հայաստան կատարելիք այցին ասել է.-«Այս այցը կարող է նոր հեռանկար բացել երկու հարևան երկրների համագործակցությունների և հարաբերությունների ընդկայնման ոլորտում»:
Երևանում ԻԻՀ դեսպանի խոսքերով. Իրան -Հայաստան առևտրաշրջանաշության ծավալը կազմում է 300 միլիոն դոլար:
«Ավելանալու է նաև դեպի Հայաստան իրանական գազի առաքման ծավալը».- հավելել է Սաջադին:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կժամանի Հայաստան: Երևանից նախագահ Ռոհանին կմեկնի Ղազախստան և Ղրղզստան: