Անհրաժեշտ է իրագործել Իրան-Հայաստան համաձայնագրերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i50284-Անհրաժեշտ_է_իրագործել_Իրան_Հայաստան_համաձայնագրերը
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն ասել է.«Թեհրանը պատրաստ է համագործակցել Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2017 14:17 Asia/Tehran
  • Անհրաժեշտ է իրագործել Իրան-Հայաստան համաձայնագրերը

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն ասել է.«Թեհրանը պատրաստ է համագործակցել Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ»:

«ԻՌՆԱ» գործակալության երկուշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին ասել է.«ԻԻՀ նախագահի ՀՀ կատարած այցի շրջանակում երկու երկրների նախագահների և պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքում նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկու երկրների միջև համագործակցություններն էլ ավելի սերտացնելու համար»:

Հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը նպատակ ունի իրականացնել Իրանի և Հայաստանի տարբեր բաժինների միջև ստորագրված փաստաթղթերը:

2016 թվականի դեկտեմբերի 21-ին ԻԻՀ նախագահի Հայաստան կատարած մեկօրյա այցի ընթացքում կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը: Թեհրանն ու Երևանը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության հինգ հուշագրեր: