Հնդկաստանը մտադրություն ունի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Իրան
https://parstoday.ir/hy/news/armenia-i55054-Հնդկաստանը_մտադրություն_ունի_Հայաստանի_տարածքով_բեռնափոխադրումներ_իրականացնել_դեպի_Իրան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Փետրվար 24, 2017 04:17 Asia/Tehran
  • Հնդկաստանը մտադրություն ունի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Իրան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին։

Հնդիկ գործարարը նախարարին ներկայացրեց իրենց գործունեության ընդհանուր բնութագիրն ու նպատակները, նշեց, որ համագործակցության նպատակով ուսումնասիրում են, թե ինչ զարգացումներ ունի Հայաստանը լոգիստիկայի բնագավառում։

Նա ընդգծեց, որ  ցանկություն ունեն Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից Իրան և այլ ուղղություններով ու  այդ աշխատանքներում ակնկալում են նախարարության աջակցությունը։

Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ  բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրոպա։  Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել գործընթացին և օժանդակել տրանսպորտային ուղու կազմակերպմանը։