Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է ստեղծվել
Մարտ 13, 2017 12:36 Asia/Tehran
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է բացվել:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ)»:
News.am
Պիտակ