ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են
Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները մասնակցում են խորհրդարանական ընտրությունների:
ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ խորհրդարանական 101 աթոռների համար մրցելու են 9 քաղաքական կուսակցություններ ու խմբակցություններ:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ, ավելի քան երկու միլիոն 564 հազար 730 հոգի լրացնում են քվեարկությանը մասնակցելու անհրաժեշտ պայմանները:
Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հանրապետական կուսակցություն, որը խորհրդարանում ունի ամենամեծ թվով պատգամավորներ ՝ 69 հոգի, լինելու է ընտրությունների հաղթողը:
Ընտրություններին մասնակցում են նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀ առաջին նախագահ ՝ Լևոն Տեր Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես»-ը ՝ Հայ ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ)-ի կալիցիա կազմելով, մասնակցել են ընտրություններին:
2015 թվականին ՀՀ քաղաքացիները քվեարկել են երկրի կառավարման կարգերը նախագահականից խորհրդականի փոխելու օգտին:2018 թվականին երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվելով, Հայաստանը կառավարվելու է խորհրդարանական կարգերը , իսկ կառավարությունը ձևավորվելու է մեծամասնական կարգով:
ՀՀ խորհրդարանական ընտրությունները կայանում են այնպիսի պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրության բարեփոխումների համաձայն, այսուհետ խորհրդարանն է ընտրելու նախագահին : Մեծանալու են վարչապետի լիազորությունները: