Հայաստան է ժամանել ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի պատվիրակությունը
Ապրիլ 11, 2017 15:41 Asia/Tehran
Ապրիլի 11-ին ՀՀ է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, փոխծովակալ Գուան Յուֆեի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում նախատեսված են պատվիրակության պաշտոնական հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
1in.am
Պիտակ