«Մարտական համագործակցություն­2017» վարժանքներին կմասնակցեն վեց երկրներ, ներառյալ Հայաստանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i59114-Մարտական_համագործակցություն_2017_վարժանքներին_կմասնակցեն_վեց_երկրներ_ներառյալ_Հայաստանը
Այս տարվա սեպտեմբերին վեց երկրներ, ներառյալ Հայաստանը, կմասնակցեն «Մարտական համագործակցություն ­2017» համատեղ զորավարժություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 11:02 Asia/Tehran
  • «Մարտական համագործակցություն­2017» վարժանքներին կմասնակցեն վեց երկրներ, ներառյալ Հայաստանը

Այս տարվա սեպտեմբերին վեց երկրներ, ներառյալ Հայաստանը, կմասնակցեն «Մարտական համագործակցություն ­2017» համատեղ զորավարժություններին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12­ին լրագրողներին հայտնել Է ՌԴ­ի օդատիեզերական ուժերի գլխավոր շտաբի պետ ­ գլխավոր  հրամանատարի առաջին տեղակալ գեներալ­լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

«Այս տարվա օպերատիվ պատրաստության հիմնական միջոցառումն ԱՊՀ­ի մասնակից երկրների «Մարտական համագործակցություն­2017» համատեղ զորավարժությունն Է՝ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի  զորքերի (ուժերի) մարտական հրաձգությամբ, որը կանցկացվի 2017 թվականի սեպտեմբերին»,­ հայտնել Է  Կուրաչենկոն:

Զորավարժությանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ  Տաջիկստանի զորքերը (ուժերը), ինչպես նաեւ Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի զինվորական  պատվիրակությունները՝ որպես դիտորդներ: Զորավարժությունները տեղի կունենան Աշուլուկ (Ռուսաստան) եւ Սառի  Շագան (Ղազախստան) զորավարժարաններում:

Ապրիլի 12­ին Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ­ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից  հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի 46­րդ նիստը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am