ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i59664-ԵԱՏՄ_եւ_Իրանի_միջեւ_ազատ_առեւտրի_համաձայնագրի_բանակցությունները_շարունակվում_են
Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 14:13 Asia/Tehran
  • ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները շարունակվում են

Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները շարունակվում են:

«Արմենպրես»­ի հետ զրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների    նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը նշեց, որ դրանք բավական ինտենսիվ փուլում են: Օհանյանը  հերքեց լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որի համաձայն` ՀՀ կառավարությունը «հետ կկանգնի»  Հայաստան-­Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարից: «Մոտ օրերս ականատես կլինենք  ազատ տնտեսական գոտու շահագործողի հետ փաստաթղթի ստորագրմանը սահմանված կարգի համաձայն»,­հավելեց   նախարարի մամուլի խոսնակը:

Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման սկիզբն ազդարարվել է մարտի 30­ին: Այն կընդգրկի թույլատրված   ոլորտների բավականին լայն շրջանակ։ Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 շահագործողների՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ  350-­400 մլն ԱՄՆ դոլար և որոնք կարտահանեն տարեկան միջինը շուրջ 100 մլն դոլարի արտադրանք և գործունեության  տարիների ընթացքում կստեղծեն 2500­ից ավելի նոր աշխատատեղեր: Շահագործողների ներգրավման համար  թիրախային ուղղություններն են ԵԱՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները:

Armenpress.am