ԵՏՄ-ն պետք է հավակնոտ նպատակներ ունենա. տնտեսագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i66534-ԵՏՄ_ն_պետք_է_հավակնոտ_նպատակներ_ունենա._տնտեսագետ
ԵՏՄ-ի նպատակը պետք է լինի համաշխարհային տնտեսության նոր կենտրոնի ստեղծումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2017 09:39 Asia/Tehran
  • ԵՏՄ-ն պետք է հավակնոտ նպատակներ ունենա. տնտեսագետ

ԵՏՄ-ի նպատակը պետք է լինի համաշխարհային տնտեսության նոր կենտրոնի ստեղծումը:

Երեւանում անցկացվող «Հայաստանի Հանրապետություն. երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում, առաջին արդյունքները» կլոր սեղանի ընթացքում ունեցած ելույթում, այս  մասին հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել ներքին ռեսուրսներին եւ հնարավորություններին, պետությունների նոր տնտեսական քաղաքականությանը՝ հաշվի առնելով նոր իրականությունը:

Տարածաշրջանային հնարավորությունների համատեքստում Մանասերյանը խոսեց Ռուսաստանի եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին: «Կարեւոր դեր է խաղում նաեւ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Իրանը կարող է հույս դնել Հայաստանի վրա ԵՏՄ շուկա ելքի առումով, լավ լուծում կլինի նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը: 

News.am