ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i72905-ՀՀ_ԱԳ_նախարարը_ելույթ_է_ունեցել_ՄԱԿ_ի_Քաղաքակրթությունների_դաշինքի_նախարարական_հանդիպմանը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը, որը կրել է «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ» խորագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 08:49 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը, որը կրել է «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ» խորագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները և ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց: Իր երկրի երիտասարդությանը նպատակաուղղված և հետևողականորեն ծայրահեղականացնող ղեկավարությունը հեռու է իր հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց։ Ավելին, այն նպաստում է թշնամանքի ու ատելության վրա հիմնված միջավայրի ձևվորմանը, ինչը հակառակ է Քաղաքակրթությունների դաշինքի նպատակներին»:

Armenpress.am