ՀՀ վարչապետը պաշտոնական այց է կատարելու Իրան
https://parstoday.ir/hy/news/armenia-i74103-ՀՀ_վարչապետը_պաշտոնական_այց_է_կատարելու_Իրան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 9-ին կայցելի Թեհրան՝ Իրանի պաշտոնատարների հետ հանդիպելու նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 07, 2017 17:44 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետը պաշտոնական այց է կատարելու Իրան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 9-ին կայցելի Թեհրան՝ Իրանի պաշտոնատարների հետ հանդիպելու նպատակով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Թեհրան: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:

ՀՀ վարչապետը  Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և Իսլամական խորհրդարանի  նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Այցի շրջանակներում Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի  ներկայացուցիչների հետ: