Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
https://parstoday.ir/hy/news/armenia-i76485-Դավիթ_Տոնոյանն_աշխատանքային_այցով_մեկնել_է_Ֆրանսիա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 21-ից 24-ը աշխատանքային այցով լինելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում, նախարար Տոնոյանը գործուղման է մեկնել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2017 14:56 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 21-ից 24-ը աշխատանքային այցով լինելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում, նախարար Տոնոյանը գործուղման է մեկնել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Այցի ընթացքում ԱԻ նախարարը հանդիպելու է Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի և մի շարք այլ պաշտոնյաների հետ: Քննարկվելու են երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորությունները. փորձի փոխանակում և վերապատրաստում, համատեղ դասընթացների անցկացում և նոր ծրագրերի իրականացում և այլն: Աշխատանքային այցի շրջանակում ԱԻ նախարարը կայցելի նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Milipol Paris» 20-րդ ցուցահանդեսը, որն առաջին համաշխարհային ցուցահանդես-սրահն է և նվիրված է անվտանգությանն ու նորարարություններին: Ցուցահանդեսին առաջարկվում են նորագույն տեխնոլոգիաներ և ծառայություններ բազմաթիվ ոլորտներում. ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, սահմանների վերահսկողություն, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանություն, քաղաքային անվտանգություն, ռիսկերի կառավարման վերլուծություն և կիբերանվտանգություն և այլն:

Armenpress.am