Երևանի և Բաքվի ղեկավարները մասնակցել են ԵՄ գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i76819-Երևանի_և_Բաքվի_ղեկավարները_մասնակցել_են_ԵՄ_գագաթնաժողովին
ՀՀ և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի 24-ին մասնակցել են Բրյուսելում անցկացվող ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 12:46 Asia/Tehran
  • Երևանի և Բաքվի ղեկավարները մասնակցել են ԵՄ գագաթնաժողովին

ՀՀ և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի 24-ին մասնակցել են Բրյուսելում անցկացվող ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Ադրբեջանում Եվրամիության գրասենյակի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ միության Արևելյան գործընկերության ծրագրի վեց անդամ երկրները քննարկելու են 2015 թվականի Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները:

Հայաստանյան News կայքի հաղորդմամբ՝ նիստին առընթեր ստորագրվելու է  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Ադրբեջանի Yeni Müsavat օրաթերթի կայքի հաղորդմամբ, մինչև տարեվերջ շարունակվելու է Ադրբեջան-ԵՄ գործընկերության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Բաքուն համաձայնագիրը ստորագրելու է ՀՀ-ԵՄ համաձայնագրիը ստորագրվելուց հետո: