Թուրքական կողմը պատրաստվում է հայ-թուրքական սահմանին էլեկտրոնային սարքավորումներ տեղադրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i80835-Թուրքական_կողմը_պատրաստվում_է_հայ_թուրքական_սահմանին_էլեկտրոնային_սարքավորումներ_տեղադրել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստվում է հայ-թուրքական սահմանին անվտանգության նկատառումներով տեղադրել էլեկտրոնային հսկող սարքեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2018 14:45 Asia/Tehran
  • Թուրքական կողմը պատրաստվում է հայ-թուրքական սահմանին էլեկտրոնային սարքավորումներ տեղադրել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստվում է հայ-թուրքական սահմանին անվտանգության նկատառումներով տեղադրել էլեկտրոնային հսկող սարքեր:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական կողմը նմանատիպ սարքեր պատրաստվում է տեղադրել նաև թուրք-վրացական սահմանին:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ հայ-թուրքական և թուրք-վրացական սահմաններին առաջիկայում պատ չի կառուցվի և իրենք կսահմանափակվեն միայն սարքերի տեղադրմամբ:

Սուլեյման Սոյլուն անդրադառնալով թուրք-իրանական սահմանին կառուցվող 144 կմ երկարությամբ պատի կառուցման աշխատանքներին՝ հայտնել է, որ պատի գրեթե կեսն արդեն կառուցված է:

1in.am