Հռոմի պապը Վատիկանում կբացի Գրիգոր Նարեկացու արձանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i85833-Հռոմի_պապը_Վատիկանում_կբացի_Գրիգոր_Նարեկացու_արձանը
Վատիկանում կբացվի 10-րդ դարի հայ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 04, 2018 10:35 Asia/Tehran
  • Հռոմի պապը Վատիկանում կբացի Գրիգոր Նարեկացու արձանը

Վատիկանում կբացվի 10-րդ դարի հայ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը:

Արարողությանը, որը ծրագրված է 2018 թվականի ապրիլի 5-ին, կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է The Armenian Weekly-ն։

Արարողության մանրամասները քննարկելու համար Վատիկան են ուղևորվել Ամերիկայի Արևելյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը։

Նարեկացին սրբադասված է ոչ միայն հայ առաքելական, այլև կաթոլիկ եկեղեցու կողմից։

1in.am