Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/armenia-i86283-Հայաստանն_ու_Եվրամիությունը_երբեք_այսքան_մոտ_չեն_եղել_ինչպես_այժմ._Մոգերինի
Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 09, 2018 09:30 Asia/Tehran
  • Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Մոգերինի

Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։

Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում։
Հիշեցնելով, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ Եվրամիությունը 3 հիմնարար համաձայնագիր է կնքել՝ Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական Միությունում։
«Ստորագրեցինք նաև այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով և առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն», - նշել է Մոգերինին։

Tert.am