Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է կրկնապատկել կամ եռապատկել ջանքերը. Մամեդյարով
https://parstoday.ir/hy/news/armenia-i88236-Ղարաբաղյան_հակամարտության_լուծման_համար_անհրաժեշտ_է_կրկնապատկել_կամ_եռապատկել_ջանքերը._Մամեդյարով
TRT World-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կրկնապատկել կամ եռապատկել ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2018 06:45 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է կրկնապատկել կամ եռապատկել ջանքերը. Մամեդյարով

TRT World-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կրկնապատկել կամ եռապատկել ջանքերը:

Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը գնահատելով անբավարար՝ Մամեդյարովն ասել է.« Մենք դա համարում ենք պարբերաբար կատարվող հրաձգություն, որը կարող է հանգեցնել ավելի լուրջ բախումների: Շփման գծի խրամատները շատ մոտ են գտնվում միմյանց: Որոշ վայրերում նրանց միջև հեռավորությունը 100 մետրից քիչ է, ինչը իհարկե մեծ վտանգ է առաջացնում: Ես չեմ համարում, որ դիվանագիտության հնարավորությունները սպառված են: Բայց մենք պետք է կրկնապատկենք կամ եռապատկենք մեր ջանքերը»,- ասել է նա:

«Մենք (կողմերը) պայմանավորվեցինք, որ լրջորեն կակտիվացնենք բանակցությունները Ադրբեջանում և Հայաստանում ընտրական գործընթացների ավարտից հետո: Ի վերջո մենք կհասնենք արդյունքի: Մենք ակնկալում ենք, որ արդար որոշում կկայացվի»,- ավելացրել է Մամեդյարովը:

http://operativ.am/?p