Ալիևը հրապարակավ մեղադրել է Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ գործողությունների մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեին՝ հայտարարելով, որ ի սկզբանե Ադրբեջանն այնքան էլ չի վստահել Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը: Ադրբեջանի նախագահը ժողովրդին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ, և անդրադարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը.
«Ինչ վերաբերում է միջազգային հարցերին, ապա մեր հիմնական խնդիրը հայ- ադրբեջանական, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Ցավոք սրտի, այս ոլորտում որևէ առաջընթաց չկա: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացակայությունը պայմանավորված է Հայաստանի քաղաքականությամբ, որոշ չափով նաև այն մարդկանց սադրիչ գործողություններով, ովքեր զբաղվում են հակամարտության կարգավորմամբԵս պետք բացեիբաց ասեմ:. Ադրբեջանի ժողովուրդը արդեն իրականում չի հավատում Մինսկի խմբի գործունեությանը:», – հայտարարել է Ալիևը:
Ալիեւը հիշել է տարեսկզբին ԵԽԽՎ-ում քննարկված բանաձեւերը եւ հայտարարել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խանգարեցին ադրբեջանամետ բանաձեւերի ընդունմանը եւ ավելի խարխլեցին ադրբեջանցիների հավատն առ Մինսկի խումբ:
Բացի այդ, Ալիևն ասել է, որ հակամարտության լուծման համար առաջին հերթին, ադրբեջանական բանակը պետք է դառնա ավելի ուժեղ:
zham.am
21/3/2016