Բաքուն քննադատում է Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i93374-Բաքուն_քննադատում_է_Ստեփանակերտին_բանակցային_սեղանի_շուրջ_վերադարձնելու_Փաշինյանի_դիրքորոշումը
Պաշտոնական Բաքուն քննադատել է Ստեփանակերտի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2018 13:26 Asia/Tehran
  • Բաքուն քննադատում է Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի դիրքորոշումը

Պաշտոնական Բաքուն քննադատել է Ստեփանակերտի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը:

«Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ կառուցողական ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Վերջինս պնդել է, թե Հայաստանի միջազգային իրավական պատասխանատվությունը՝ որպես հակամարտության կողմ, հիմնավորվում է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությամբ և այդ տարածքների շարունակական օկուպացիայով»:

«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը արդեն իսկ մեծ զիջում է արել՝ 25 տարի բանակցություններ վարելով մեր տարածքները «օկուպացրած» երկրի հետ»,-նաև հայտարարել է Հաջիևը:

zham.am