Բաքուն քննադատում է Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի դիրքորոշումը
Պաշտոնական Բաքուն քննադատել է Ստեփանակերտի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը:
«Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ կառուցողական ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Վերջինս պնդել է, թե Հայաստանի միջազգային իրավական պատասխանատվությունը՝ որպես հակամարտության կողմ, հիմնավորվում է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությամբ և այդ տարածքների շարունակական օկուպացիայով»:
«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը արդեն իսկ մեծ զիջում է արել՝ 25 տարի բանակցություններ վարելով մեր տարածքները «օկուպացրած» երկրի հետ»,-նաև հայտարարել է Հաջիևը:
zham.am