-
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը վերջին պահին հրաժարվել է ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումից. ԱԺ նախագահի մամուլի քարտուղար
Հոկտեմբեր 15, 2024 06:40ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
-
Պայմանավորվել ենք հետագայում շարունակել մեր շփումները. Սիմոնյանը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպման մասին
Հոկտեմբեր 15, 2024 06:05ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպումից:
-
Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշnւմների փուլին, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը. Աբրահամյան
Հոկտեմբեր 15, 2024 05:57Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
-
Հայաստանը «հրաժարվում» է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, ինչը հակասում է խաղաղության հաստատման գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ
Հոկտեմբեր 14, 2024 14:13Հայաստանը «շարունակում է հրաժարվել» ականապատ տարածքների քարտեզները տրամադրելուց, ինչը հակասում է հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացին, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:Գերատեսչության պնդմամբ՝ 2020 թվականից մինչ օրս Հայաստանի կողմից ականապատված տարածքներում (օկուպացված Արցախի Հանրապետության տարածքը-Խմբ.) ականների պայթելուց տուժել է 381 մարդ։
-
ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է ադրբեջանցի պաշտոնակցին
Հոկտեմբեր 14, 2024 10:18Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարությանը, որով նա Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ «Արմենպրեսի» հետ զրույցում Բադալյանն առաջարկել է առկա փաստերով վերլուծել իրավիճակը։
-
Հայաստանը պետք է միջնորդներ գտնի Բաքվից գերիներին ազատելու համար. Կապրիելյան
Հոկտեմբեր 14, 2024 06:01Հայաստանը պետական մակարդակով կարող է ավելին անել Ադրբեջանում պահվող գերիներին ազատ արձակելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ռազմագերիների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը։
-
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Երեվան քաղաքի տոնի առիթով շնորհավորել է երևանցիներին
Հոկտեմբեր 13, 2024 15:03ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2806-ամյակի առթիվ՝ մաղթելով, որ Երևանը զարգանա ու բարգավաճի։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
-
Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը
Հոկտեմբեր 13, 2024 14:37Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 34 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը:
-
ՀՀ զորամասերից մեկում կրկին զինծառայողի դի է հայտնաբերվել։
Հոկտեմբեր 13, 2024 14:13ՀՀ զորամասերից մեկում կրկին զինծառայողի դի է հայտնաբերվել։
-
Կա մեկ մեծ խոչընդոտ` Թուրքիայի` ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Ռուբինյան
Հոկտեմբեր 13, 2024 13:46ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: