Գարեգին Բ-ն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i226354-Գարեգին_Բ_ն_իր_զորակցությունն_է_հայտնել_սիրիահայությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2024 15:25 Asia/Tehran
  • Գարեգին Բ-ն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը:

Վեհափառը հեռաձայնային կապ է հաստատել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանի հետ, տեղեկացել Սիրիայում վերջին օրերի զարգացումների և իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Սիրիայում տիրող ճգնաժամի և սիրիահայության դիմագրաված մարտահրավերների մասին:

Հիշեցնենք, որ երեկ սիրիական բանակը հայտարարել էր Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:

Ռազմական կառույցը նշել էր, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:

tert.am