-
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկությունը Ադրբեջանի նախագահի աշխատակազմին
Հունիս 23, 2024 07:53Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
-
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչ
Հունիս 22, 2024 05:53Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային փոխգործակցության անհրաժեշտությունը բավականին մեծ է, առանձնապես կինոգործիչների կադրերի պատրաստման հարցում, ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
-
Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը․ ՀՀ ԱԳՆ
Հունիս 18, 2024 13:55Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը։
-
Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի և կառավարության հանդեպ մեծագույն վստահություն ունի․ Ալեն Սիմոնյան
Հունիս 17, 2024 17:50Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի և կառավարության հանդեպ մեծագույն վստահություն ունի։
-
ԱԺ-ում լսումներ կանցակցվեն ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու թեմայով
Հունիս 17, 2024 17:46Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:
-
ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցության շուրջ հայտարարությունները շիկանում են ժամ առ ժամ
Հունիս 15, 2024 09:27ՀՀ վարչապետը հայտարարում է ՀԱՊԿ-ը լքելու հաջորդ քայլի մասին։ Նա նաև քննադատում է ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահին Ադրբեջանին սատարելու համար։
-
Խորհրդարանական ընդդիմություն այժմ էլ փորձում է հասնել ամբողջ կառավարության հրաժարականին
Հունիս 12, 2024 09:42ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը և գումարվող հերթական լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկած Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ Ընդդիմադիր պատգամավորների 33 ստորագրությունը, սակայն, բավարար է խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար։
-
Ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է. ԱԱԾ-ն նախազգուշացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
Հունիս 12, 2024 09:01Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։
-
Երևան-Մոսկվա հարաբերություններում լարվածությունն աճում է
Հունիս 11, 2024 10:47ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը չի կատարել ՀԱՊԿ ֆինանսական պարտավորությունները, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն։
-
Եթե Ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը. Ռուբեն Ռուբինյան
Հունիս 11, 2024 08:20Մենք համարում ենք, որ, այո, մոտ ենք Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն, և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել: Բնականաբար, այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ: Եթե հնարավորություն լիներ ամբողջովին, 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: