-
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում դրական միտում կա
Մայիս 01, 2024 14:55Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում դրական միտում կա։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
-
Ղազախստանում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Մայիս 01, 2024 10:25Արդեն հայտնի է, որ Ղազախստանում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարում է, որ առաջիկայում կարվի հնարավորը հայ-ադրբեջանական հարաբերություններում չլուծված հարցերը ավարտին հասնելու համար, և որ իր խոսքով՝ «հիանալի հնարավորություն կա մեկընդմիշտ վերջ դնելու այս թշնամությանը»։
-
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Մայիս 01, 2024 09:57Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչեւ վերջ գնալու ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:
-
Մատենադարանում կցուցադրվեն իրանահայ արվեստագետ Անդրե Սևրուգյանի աշխատանքները
Մայիս 01, 2024 08:29Մատենադարանում մեկնարկում է Իրանահայ նկարիչ և մանրանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքների ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն նաև իրանցի նշանավոր բանաստեղծ Ֆիրդուսու «Շահնամե» պոեմից ոգեշնչված աշխատանքները։ Ցուցահանդեսը կտևի 6 ամիս:
-
Բաքուն դժկամություն է հայտնում խաղաղության պայմանագրի նախագծում Ալմաթիի հռչակագրին հստակ հղում անելու հարցում. Միրզոյան
Ապրիլ 30, 2024 16:09Խնդիրն այն է, որ թեև Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, հարցում և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները։
-
ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը Հայաստանում
Ապրիլ 30, 2024 14:37Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկում է Հայաստանում սահմանափակել TikTok սոցիալական ցանցի հասանելությունը։
-
Իրանի դեսպան Սոբհանին ու Սասուն Խաչատրյանը խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Ապրիլ 30, 2024 14:26ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
-
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ապրիլ 30, 2024 14:162024 թվականի հունվար-մարտին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 50%-ով։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։
-
Հայաստանը շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին
Ապրիլ 30, 2024 13:40ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։
-
Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ
Ապրիլ 30, 2024 13:11Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ վստահեցնելով, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։