-
Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում
Ապրիլ 30, 2024 13:11Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում, ասել է ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։
-
Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով
Ապրիլ 30, 2024 12:27Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են։
-
Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան–Ադրբեջան սահման չլինի, գործի ուժեղի իրավունքը. Ռուբինյան
Ապրիլ 30, 2024 12:05Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ սահմանը լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը:
-
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ և ԵՄ հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Ապրիլ 30, 2024 08:54Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
-
ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ապրիլ 30, 2024 08:25Ազգային ժողովի օրակարգ չընդգրկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 27, դեմ՝ 51 պատգամավոր։
-
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Ապրիլ 29, 2024 14:30Առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով, Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների, միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության դեպքում, որին կվստահի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
-
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Ապրիլ 29, 2024 14:25Չնայած այն բանին, թե ինչ են ասում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, փակված չէ եւ մոռացված չէ։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
-
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ապրիլ 29, 2024 14:11Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը: MediaHub-ի աղբյուրները հայտնում են՝ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։
-
Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխությանն, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում. Արդարադատության նախարարություն
Ապրիլ 29, 2024 14:06Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի մեջ իրականացվող սահմանազատման վերաբերյալ շրջանառվող մի շարք կեղծ թեզերի:
-
Հայաստանի ԱԺ-ի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ. Ադրբեջանը հրաժարվել է Զանգեզուրի միջանցքից Իրանի ճնշման պատճառով
Ապրիլ 29, 2024 13:08Թեհրան այցելած Հայաստանի ԱԺ-ի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանն ասել է․- Իրանի գործադրած ճնշումների պատճառով Ադրբեջանը ստիպված է եղել հրաժարվել Զանգեզուրի միջանցքից։