Իրանի դեսպան Սոբհանին ու Սասուն Խաչատրյանը խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i217376-Իրանի_դեսպան_Սոբհանին_ու_Սասուն_Խաչատրյանը_խոսել_են_կոռուպցիայի_դեմ_պայքարի_մասին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2024 14:26 Asia/Tehran
  • Իրանի դեսպան Սոբհանին ու Սասուն Խաչատրյանը խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցության ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները:

Դեսպան Սոբհանին շեշտել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կարևոր աշխատանք է տանում կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու և երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Նա նաև հավելել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են որոշակի խնդիրների։ Այդ պատճառով իրանցի դիվանագետը կարևորել է ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը: