-
Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը
Ապրիլ 28, 2024 08:55Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը։ Ակցիան իրականացվում է ի աջակցություն Տավուշի մարզում մոտ 10 օր պայքարող քաղաքացիների։ Հայտնում է «ՀայաՔվեն»։
-
Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի քայլերը
Ապրիլ 28, 2024 07:49Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի կառավարությունը նախնական քայլեր է ձեռնարկում Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ուղղությամբ։
-
Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ–ներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. հայտարարություն
Ապրիլ 27, 2024 14:56ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարության մեջ կոնկրետ դեպքեր ու լրատվամիջոցներ չեն նշվում։
-
ՌԴ–ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը` Կիրանցի դեպքերի մասին
Ապրիլ 27, 2024 14:51ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Կիրանցում բողոքի ակցիա անող քաղաքացիներին զինվորականների միանալու լուրը։
-
ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններից
Ապրիլ 27, 2024 14:50Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ:
-
Որևէ մեկը չի կարող իր տանն անվտանգ ապրել` առանց ցանկապատը կարգի բերելու. Փաշինյանի ուղերձը
Ապրիլ 27, 2024 14:47ՀՀ վարչապետը վստահ է, որ ՀՀ քաղաքացին գնում է տանտեր լինելու ճանապարհով, ու բարեհաջող կանցնի այդ ճանապարհը։
-
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում
Ապրիլ 27, 2024 14:45Լոռու մարզում քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում՝ հաջակցություն տավուշցիների։
-
Պետք էր հիմք վերցնել 1926 թվականի քարտեզը. գեներալ–մայորը` սահմանազատման սխալների մասին
Ապրիլ 27, 2024 14:43ՀՀ սահմանապահ զորքերի առաջին հրամանատարի խոսքով՝ սահմանազատումը պետք է իրականացվի աջից ձախ, այսինքն՝ առաջին սյունը պետք է Երասխում դրվեր, ոչ թե Տավուշում։
-
Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության զոհը
Ապրիլ 27, 2024 14:38Ռուսաստանի Թալիշան զարգացման կենտրոնի ղեկավարն ասել է.«Հայաստանի վարչապետը խաղում է Արևմուտքի փազլում և իր երկիրը դարձրել է ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության զոհ»։
-
Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով ու բարեհաջող կանցնենք այն, որովհետև անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ․ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ
Ապրիլ 27, 2024 06:21ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով, որում ասված է․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: