-
Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Մարտ 06, 2024 10:10Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։
-
Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է գործողություն իրականացնել Հայաստանի Տավուշի մարզում
Մարտ 05, 2024 14:45Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է գործողություն իրականացնել Հայաստանի Տավուշի մարզում։ Այս անհեթեթ գաղափարը հնչեցրել է պատգամավոր Ֆազաիլ Աղամալին Միլի մեջլիսի նիստում։
-
Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ. ՀՀ վարչապետ
Մարտ 05, 2024 14:06Հայաստանի վարչապետն ու Եգիպտոսի նախագահը, հանդիպման ընթացքում, պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով, անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։
-
Կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային իրավունքի շրջանակներում
Մարտ 04, 2024 14:47Կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային իրավունքի շրջանակներում
-
ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի շահերից չի բխում․ հարցում
Մարտ 04, 2024 13:06Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի բխում հանրապետության շահերից հարցման մասնակիցների 42%-ի տեսանկյունից: Տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Gallup International ասոցիացիայի հայկական բյուրոյի ղեկավար Արամ Նավասարդյանը։
-
Հունաստանը ՀՀ-ի հետ պաշտպանության ոլորտում նորարական հետազոտություններ իրականացնելու հաջող համագործակցության հեռանկարներ է տեսնում
Մարտ 04, 2024 12:40Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր՝ պաշտպանական ոլորտում երկկողմ համաձայնագրի շրջանակում։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
-
Նիկոս Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա- Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Մարտ 04, 2024 12:31Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը պաշտպանության ոլորտում և հնարավոր համարեց Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը։
-
Պեսկովը տեղեկացրել է, որ Պուտինի եւ Փաշինյանի շփումներ ներկա պահին ժամանակացույցում չկան
Մարտ 04, 2024 10:21ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումները կարող են օպերատիվորեն կազմակերպվել անհրաժեշտության դեպքում։ Առայժմ ժամանակացույցում դրանք չկան, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
-
Գյումրիում ներկայացվել է պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից մեկի՝ Հաֆեզի ժողովածուն
Մարտ 04, 2024 09:35Մարտի 2-ին Գյումրու Բեռլին ԱՐՏ հոթելում հանրությանն է ներկայացվել պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից մեկի՝ Հաֆեզի ընդգրկուն ժողովածուն, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։
-
Երևանի թիվ 35 դպրոցում կդասավանդվի պարսկերեն
Մարտ 04, 2024 07:21Թիվ 35 դպրոցում պարսից լեզվի դասարանի վերանորոգումից և համապատասխան սարքավորումներով համալրվելուց հետո, կմեկնարկեն պարսկերի լեզվի դասընթացը։ Դասընթացի մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել հայ և իրանցի պաշտոնյաների ներկայությամբ։