-
Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով. դրանք կտրամադրվեն վաղվանից
Սեպտեմբեր 04, 2023 08:12Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ Այդ մասին հայտնում են ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
-
Բաքուն Հայաստանին մեղադրել է ամերիկյան և իսրայելական մարդատար ինքնաթիռների նավիգացիոն համակարգերը խափանելու մեջ
Սեպտեմբեր 04, 2023 06:56Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը ռադիոմիջամտություն է ստեղծում սիոնիստական և ամերիկյան մարդատար ինքնաթիռների նավիգացիոն համակարգերում, որոնք թռիչք են իրականացնում Բաքվի դօային տարածքում:
-
Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավը իսրայելի ավիաբազայում հերթական անգամ զենք է լիցքավորել ու թռչել Ադրբեջան․քաղաքագետ
Սեպտեմբեր 03, 2023 14:32Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավը իսրայելի ավիաբազայում հերթական անգամ զենք է լիցքավորել ու թռչել Ադրբեջան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
-
ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանի ԶՈւ բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից
Սեպտեմբեր 03, 2023 13:39ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ՝ վերահաստատելով իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։
-
Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները չենք ուզում կապել իրար. Փաշինյան
Սեպտեմբեր 03, 2023 12:35Պաշտոնական Երևանը չի ցանկանում Հայաստան–Թուրքիա հարաբերությունները կապել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հետ։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է դիտարկել որպես միջոց կառավարելու, սահմանափակելու Բաքվի գործողություններն Անկարայի միջոցով։
-
Կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 03, 2023 11:36Կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ: La Repubblica թերթին հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
-
Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար Երևանի փողոցներում ու հրապարակներում ժողովրդի անհաղթահարելի ուժն է պետք. Իշխան Սաղաթելյան
Սեպտեմբեր 03, 2023 06:53Այսօր մեր համասփյուռ հայ ժողովուրդը միջազգային հանրությանը, մեր բարեկամ դաշնակից երկրներին ու մեր թշնամիներին շատ հստակ և ուղիղ ասում է, որ Հայաստանի իշխանությունների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը, հայ ժողովրդի օրակարգը չէ: Հայ ժողովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունակաել պայքարը իր հայրենիքի համար:
-
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
Սեպտեմբեր 03, 2023 06:51Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։
-
Եթե Հայաստանը և Ադրբեջանը չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, խաղաղություն երբեք չի լինի․ Փաշինյան
Սեպտեմբեր 03, 2023 06:47Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի առաջ մղվի խաղաղության օրակարգն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Հայաստանի նախագահն ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ
Սեպտեմբեր 02, 2023 14:32Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ։