-
Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր
Օգոստոս 27, 2023 12:35ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
-
185 երկիր ստեղծել են կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ
Օգոստոս 27, 2023 11:53Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվող (ԳԷՀ) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրի ներկայացուցիչները համաձայնել են ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից:
-
«Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը»․ Ակցիա՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց. alphanews.am
Օգոստոս 27, 2023 07:38Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց, մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի, հայտնում է alphanews.am-ը։
-
Արցախի ԱԺ նախագահը ԶԼՄ ներկայացուցիչների հետ խոսել է արտաքին ու ներքին մարտահրավերների մասին
Օգոստոս 27, 2023 06:18Օգոստոսի 26 - ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հայտնում են ԱՀ Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:
-
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մասին
Օգոստոս 27, 2023 06:15Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մասին
-
Քիշը մեր ներդրումային ծրագրերի թիրախներից է․ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Օգոստոս 26, 2023 12:03«Երևան Էքսպո» ցուցահանդեսի առաջին օրը Վահան Քերոբյանը այցելել է «Քիշ» ազատ գոտու կազմակերպության տաղավար և շատ բարենպաստ բնութագրել այս տարածքի հնարավորությունները։
-
ԼՂ հայերը մոտ ապագայում կարող են լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասներ կրել․ Խուան Մենդես
Օգոստոս 26, 2023 08:27ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նիստին խոսել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին։
-
Ադրբեջանի պահանջներին զիջումների գնալն ավելի են խորացնելու ու բարդացնելու մեր իրավիճակը․ Արցախի պետնախարար
Օգոստոս 26, 2023 06:55Ադրբեջանի պահանջները լինելու են անվերջ, քանի դեռ չի իրականացնելու իր ծրագիրը՝ Արցախի ժողովրդին ցեղասպանելու ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսաուղերձում։
-
Այլեւս դիվանագիտության ժամանակը չէ․ Մակրոնը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին. Factor.am
Օգոստոս 26, 2023 06:41Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել Le Point-ին , խոսել Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին։ Այս մասին գրում է Factor.am-ը:
-
Ֆրանսիայի շրջանները հումանիտար ավտոշարասյուն կուղարկեն Լեռնային Ղարաբաղ
Օգոստոս 25, 2023 16:07Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության (CCAF) խնդրանքով Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով Ֆրանսիայի տարածաշրջանային համայնքներին մարդասիրական ավտոշարասյուն կազմակերպել 2022 թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։