-
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն
Փետրվար 01, 2026 14:36Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
-
Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու տարբերակները
Փետրվար 01, 2026 14:00Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու տարբերակները:
-
Թեհրանի ամենամեծ հայկական եկեղեցում նշել են Սուրբ Սարգսի տոնը
Փետրվար 01, 2026 11:54Սուրբ Սարգսի տոնի առթիվ տոնական արարողություն է տեղի ունեցել շաբաթ երեկոյան՝ հունվարի 31-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ եպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի և մի խումբ թեհրանահայերի մասնակցությամբ, հայտնում է IRNA գործակալությունն։
-
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Արամ Մելքոնյան
Փետրվար 01, 2026 11:21Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ՝ Արամ Մելքոնյանն այսօր Վարդենիսից հասել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնք՝ Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի մասնակցելու։
-
ՀՀ քննչական կոմիտեն ևս 3 բարձրաստիճան հոգևորականի արգելեց բացակայել Հայաստանից
Փետրվար 01, 2026 06:58Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը չեն կարողանա մեկնել Հայաստանից։
-
ՔԿ են կանչել 2 եպիսկոպոսի և 1 քահանայի. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Հունվար 31, 2026 14:18Այսօր ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանա Սահակյանը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։
-
«Թրամփի ուղին» դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը. ՀՀ 2–րդ նախագահ
Հունվար 29, 2026 14:22Ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Թրամփի ուղին» հայ-ամերիկյան պրոյեկտ է, բայց նախատեսված Ադրբեջանի և Թուրքիայի համար։
-
Ալեն Սիմոնյանը Կոպիրկինի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր է քննարկել
Հունվար 29, 2026 14:15ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:
-
Որոշում կկայացվի բոլոր հարցերի պատասխանն ունենալուց հետո. Փաշինյանը խոսեց նոր ատոմակայանից
Հունվար 29, 2026 09:17ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցման որոշում կկայացվի, երբ բոլոր հարցերի պատասխանները լինեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողի այն հարցին` ՀՀ կառավարությունն արդեն կայացրե՞լ է որոշում, որ այս հարցում համագործակցելու է ԱՄՆ–ի հետ` հաշվի առնելով Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերը։
-
Երբ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, դուրս ենք մնում աշխարհից, և դա մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել․ Նիկոլ Փաշինյան
Հունվար 29, 2026 08:12Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել հանդիսավոր նիստին։