ԵԱՏՄ պաշտոնյա. Իրանի հետ համագործակցության հեռանկարները գերազանցում են ազատ առևտրի սահմանները
https://parstoday.ir/hy/news/daily_news-i235890-ԵԱՏՄ_պաշտոնյա._Իրանի_հետ_համագործակցության_հեռանկարները_գերազանցում_են_ազատ_առևտրի_սահմանները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարն Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի հետ տնտեսական համագործակցության հեռանկարները գերազանցում են ազատ առևտրի համաձայնագիրը, և որ կան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ։
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Օգոստոս 16, 2025 09:23 Asia/Tehran
  • ԵԱՏՄ պաշտոնյա. Իրանի հետ համագործակցության հեռանկարները գերազանցում են ազատ առևտրի սահմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարն Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի հետ տնտեսական համագործակցության հեռանկարները գերազանցում են ազատ առևտրի համաձայնագիրը, և որ կան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Անդրեյ Սլեպանովն այս մասին ասել  է Ղրղզստանի Չուպուն-Աթա քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում, որը տեղի է ունենում անդամ պետությունների վարչապետների և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի մասնակցությամբ։
Անդրադառնալով մայիսին կնքված Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին, Սլեպանովը նշել է. «Սա ոչ միայն ազատ առևտրի համաձայնագիր է, այլ տնտեսական փոխազդեցությունների որակապես նոր մակարդակի սկիզբ, որը կարող է հանգեցնել համագործակցության ընդլայնմանը հիմնական ոլորտներում և  փոխանակումների ծավալի ավելացմանը»։
Հանդիպման ընթացքում  Մոհամմադ Աթաբակը և Սլեպանովը քննարկել են համաձայնագրի իրականացման առաջին արդյունքները և ընդգծել երկկողմ համագործակցության խորացման ծրագրերի մշակումը։ Կողմերը նաև հայտարարել են, որ Իրան-ԵԱՏՄ համատեղ կոմիտեի առաջին նիստը կկայանա այս աշնանը։
Պաշտոնյաները նշել են, որ համաձայնագրի իրականացումը նոր հնարավորություններ կընձեռի Թեհրանին և միության անդամներին և կարող է հեշտացնել տարածաշրջանային տնտեսական հարաբերությունների զարգացման ուղին։