Իսրայելում համազգային բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/daily_news-i235976-Իսրայելում_համազգային_բողոքի_ցույցերի_ժամանակ_տասնյակ_մարդիկ_են_ձերբակալվել
Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ գերիների ազատ արձակման և Գազայում պատերազմի դադարեցման համար համազգային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 32 մարդ։
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Օգոստոս 18, 2025 09:38 Asia/Tehran
  • Իսրայելում համազգային բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ մարդիկ են ձերբակալվել

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ գերիների ազատ արձակման և Գազայում պատերազմի դադարեցման համար համազգային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 32 մարդ։

Շաբաթ առավոտից տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են օկուպացված Պաղեստինում՝ պահանջելով Գազայի պատերազմի դադարեցում և բանտարկյալների ազատ արձակում։ Ցուցարարները փակել են թունելներն ու ճանապարհները և տարբեր տեղերում կրակներ վառել։ Ցուցարարները նաև պահանջել են Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։
Իսրայելի ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ օկուպացված Երուսաղեմում ձերբակալվել է յոթ ցուցարար։ Բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝  օկուպացված Երուսաղեմ տանող թունելում հավաքվածներին ցրելու համար, հետո ցուցարարներին գետին տպառկեցրել։