Լարիջանի. Իրանի հրթիռային հարձակումը հուսահատեցրեց Իսրայելին
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Իսրայելցիներն ունեին ամենամեծ պաշտպանական կարողությունները, բայց պատերազմի կեսին Իրանի հրթիռային հարձակումը նրանց լիովին հուսահատեցրեց»։
Ալի Լարիջանին, Իրաք կատարած իր առաջին այցի մասին հարցազրույցում, ասել է. «Կասկած չկա, որ տարածաշրջանային խնդիրները եղել և մնում են կարևոր հարցեր երկրի ազգային շահերի և անվտանգության համար։ ԻԻՀ ռազմավարությունն ազգային անվտանգության ոլորտում տարածաշրջանային խնդիրներին ուշադրություն դարձնելն է»։
Լարիջանին հավելել է. «Իրանը հետևում է այն տեսությանը, որ պետք է միասնական ջանքերով հաստատել անվտանգություն, այնպես, որ բոլոր երկրները լինեն հզոր։ Այս տեսության միջոցով Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այլ իմաստ է ստանում։ Տարածաշրջանը խաթարելու փոխարեն մենք ձգտում ենք կայունության»։