Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը պնդում են 2231 բանաձևի ժամկետը լրանալու վրա
Նշելով, որ Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը պնդում են 2231 բանաձևի ժամկետը լրանալու վրա, ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ասել է․ «Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան չունեն «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու իրավունք»։
Ղարիբաբադին X- ում գրել է. «Չինաստանի դեսպանի և Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրոպայի ապակառուցողական մոտեցմանը հակազդելու համատեղ միջոցառումները։ Ղարիբաբադին հավելել է. «Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը դեմ են Անվտանգության խորհրդի նախկին բանաձևերի վերականգնմանը»։
Այս դիրքորոշումն արտացոլում է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի եռակողմ համակարգումը՝ ընդդեմ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված սահմանափակումները երկարաձգելու կամ վերականգնելու Եվրոպայի ջանքերի։