UNRWA. Ամեն ամիս Ղազայում սպանվում է ավելի քան 540 երեխա
Օգոստոս 20, 2025 10:10 Asia/Tehran
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Գազայի վրա Իսրայելի ռազմական հարձակումների հետևանքով ամեն ամիս սպանվել է միջինը ավելի քան 540 երեխա։
Երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում, կազմակերպությունը հայտարարել է, որ այս թվերը «ցնցող» են և վկայում են Գազայի հատվածում պաղեստինցի երեխաների առջև ծառացած հումանիտար աղետի մասշտաբների մասին։
Զեկույցում նաև ընդգծվել է, որ շարունակվող հարձակումները, սննդի, դեղորայքի և խմելու ջրի լուրջ պակասին զուգահեռ, Գազայի բնակչության կենսապահովման վիճակը հասցրել են կրիտիկական փուլի։