UNRWA. Ամեն ամիս Ղազայում սպանվում է ավելի քան 540 երեխա
https://parstoday.ir/hy/news/daily_news-i236050-unrwa._Ամեն_ամիս_Ղազայում_սպանվում_է_ավելի_քան_540_երեխա
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Գազայի վրա Իսրայելի ռազմական հարձակումների հետևանքով ամեն ամիս սպանվել է միջինը ավելի քան 540 երեխա։
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Օգոստոս 20, 2025 10:10 Asia/Tehran
  • UNRWA. Ամեն ամիս Ղազայում սպանվում է ավելի քան 540 երեխա

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Գազայի վրա Իսրայելի ռազմական հարձակումների հետևանքով ամեն ամիս սպանվել է միջինը ավելի քան 540 երեխա։

Երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում, կազմակերպությունը հայտարարել է, որ այս թվերը   «ցնցող» են և վկայում են Գազայի հատվածում պաղեստինցի երեխաների առջև ծառացած հումանիտար աղետի մասշտաբների մասին։
Զեկույցում նաև ընդգծվել է, որ շարունակվող հարձակումները, սննդի, դեղորայքի և խմելու ջրի լուրջ պակասին զուգահեռ, Գազայի բնակչության կենսապահովման վիճակը հասցրել են կրիտիկական փուլի։