Հայաստանը ցանկություն է հայտնել Իրանից հեղուկ գազ ներմուծել
https://parstoday.ir/hy/news/daily_news-i236176-Հայաստանը_ցանկություն_է_հայտնել_Իրանից_հեղուկ_գազ_ներմուծել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը հայտարարել է, որ Երևանը դիմել է Իրանին՝ հեղուկ գազի ներմուծելու խնդրանքով՝ անհետաձգելի կարիքները բավարարելու համար: Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ հանդիպումից հետո, նա ասել է. «Մենք խնդրել ենք, որ Հայաստանին տրամադրվի հեղուկ գազի քվոտա՝ մատակարարներին դիվերսիֆիկացնելու, մրցակցությունը մեծացնելու և գները նվազեցնելու համար»:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Օգոստոս 23, 2025 10:14 Asia/Tehran
  • Հայաստանը ցանկություն է հայտնել Իրանից հեղուկ գազ ներմուծել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը հայտարարել է, որ Երևանը դիմել է Իրանին՝ հեղուկ գազի ներմուծելու խնդրանքով՝ անհետաձգելի կարիքները բավարարելու համար: Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ հանդիպումից հետո, նա ասել է. «Մենք խնդրել ենք, որ Հայաստանին տրամադրվի հեղուկ գազի քվոտա՝ մատակարարներին դիվերսիֆիկացնելու, մրցակցությունը մեծացնելու և գները նվազեցնելու համար»:

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսից սկսած, Հայաստանի բենզալցակայաններում հեղուկ գազի գինն աճել է  1.5 անգամ։ Երկրի իշխանությունները բարձր գնի հիմնական պատճառը նշել են Վրաստանի հետ սահմանային խնդիրները՝ Ռուսաստանից վառելիք ներմուծելու հարցում։
Իրանն ու Հայաստանն ընդլայնում են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։ Երևանը հայտարարել է, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման օդային փոխանցման գծի և դրան կից էլեկտրակայանի շինարարությունը կավարտվի հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Այս նախագծի իրականացմամբ՝ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը 350-ից կհասնի 1200 մեգավատ։
Հարցը բարձրացվել է  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի՝ վերջերս Երևան կատարած այցի ժամանակ։ Կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն և համագործակցության 10 փաստաթուղթ տարբեր ոլորտներում։